Հարց ունեք? Զանգահարեք

+374 33 811 822

No products in the cart.

Կոկոսի կարագ-յուղ Չռաֆինացված

Բրենդ
33 մարդ հենց հիմա դիտում են այս ապրանքը

3000 AMD

Առաքումը հաշվարկվում է պատվերի գրանցման ժամանակ։

or

🔥 Գնեք ավելին խնայեք ավելին!

Buy 3 items get 5% OFF
on each product
Buy 6 items get 10% OFF
on each product
Buy 10 items get 15% OFF
on each product
Ակնկալվող առաքում2 days
SKU: 4141218300065 Բաժիններ
Pay safely with Visa Pay safely with Master Card Pay safely with PayPal Pay safely with Maestro Tooltip text
Ապահով և անվտանգ վճարումների երաշխիք
Կոկոսի յուղը ստանալու համար կոկոսից առանձնացնում են կեղևը, միջուկը չորացնում են և առանց տաքացնելու` սառը մամլման միջոցով ստանում են յուղը։ Ստացման այս եղանակը թույլ է տալիս պահպանել հնարավորինս շատ օգտակար հատկություններ։ Արտաքինից այն կիսափափուկ սպիտակ զանգված է` նուրբ, բայց կայուն կոկոսի հոտով։ Յուղի ճիշտ պահպանման համար ջերմաստիճանը չպետք է գերազանցի 20աստիճանը, հակառակ դեպքում այն դառնում է հեղուկ և կորցնում որոշ օգտակարություներ….
Կոկոսի յուղի բաղադրությունը ներառում է
-Հիալուրոնաթթու, որը դարձնում է մաշկը փափուկ և հարթ, լավացնում է մաշկի վիճակն ու խոնավեցնում այն։
-Լաուրինաթթու` այն իմունիտետի և օրգանիզմի պաշտպանության համար մեկ միջոցն է։
-1-2թեյի գդալ յուղը առավոտյան քաղցած վիճակում օգտագործելու դեպքում պաշտպանում է իմունիտետը, լավացնում` մարսողությունը, բարենպաստ ազդեցություն թողնում սիրտ-անոթային համակարգի համար։ Պաշտպանում է հարբուխային և վիրուսային հիվանդություններից։ հակաօքսիդանտ է և օգտագործվում է լնդերի, ատամների բուժման համար
-Պանթոտենաթթու` պայքարում է միմիկակսն մկանների և տարիքային փոփոխությունների դեմ։
-Պիրիդոքսին` պայքարում է մաշկի գրգռվածության և բորբոքումների դեմ։
-Ֆոլաթթու` պայքարում է բշտիկների և Ակներ դեմ
-Վիտամին B6` յուղի մեջ առկա է մեծ քանակությամբ, պայքարում է մաշկային մի շարք հիվանդությունների դեմ։
-Վիտամին B9` պաշտպանում է արտաքին բացասական ազդակներից։
-Ասկարբինաթթու` հանդես է գալիս որպես բնական հակաօքսիդանտ։
-Կապրիլոթթու`կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը։
-Օլեինաթթու ` պաշտպանում է արտաքին ազդակներից, վերացնում է թեփոտվածությունը, խորը խոնավեցնում ու սնուցում է մաշկը։ Պայքարում է թոշնած մաշկի դեմ։
-Պալմիտինաթթեւն ստեարինաթթվի հետ միասին օգնում են մաշկի սպիտկեցմանը, պայքարում են պիգմենտների դեմ։
-Միրիստինաթթու արագացնում է նյութափոխությունը,թույլ տալով մյուս վիտամինների և էլեմենտների ավելի արագ հայտնվել մաշկի տակ։
-Տրիգլիցերիդների, հագեցած ճարպաթթուների շնորհիվ, յուղն արագ ներծծվում է։
Կոկոսի յուղը օգնում է նաև այն մարդկանց ում մաշկը շատ գունատ է և ունի դեղնություն։
Կոսմետոլոգիայում կոկոսի յուղը համարվում է բազային և օգտագործվում է կրեմների, կաթիկների, մազերի և մաշկի խնամքի պարագաների պատրաստման համար։
Կարելի է օգտագործել նաև մաքուր վիճակում։
Տնային սկրաբ կոկոսի յուղով (նաև շրթունքների)
Առանց հալեցնելու կոկոսի մեջ ավելացրեք ձեր սիրելի սկրաբային հատիկները (սուրճ, վարսակ, կակաչի սերմեր… ) լավ խառնել և մերսող շարժումներով քսել դեմքին։
Կոկոսի յուղը կարելի է ավելացնել ձեր կրեմի մեջ, ցանկալի է անել դա անմիջապես օգտագործելուց առաջ` ձեռոի վրա, խառնել և օգտագործել։
Կոկոսի յուղ պետք է օգտագործել տևական ժամանակ։ Արդյունքում կունենաք հարթ, շողացող մաշկ և մազեր։ Կարող եք այն օգտագործել հավասար և գեղեցիկ արևայրուքի համար, նաև կոկոսի յուղը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Մազերի համար կարելի է օգտագործել, ինչպես լվանալուց առաջ(1-2ժամ) այնպես էլ լվանալուց հետո(պարզապես շաաաատ քիչ քանակով):
Յուղը մաքուր վիճակում օգտագործելու համար հարկավոր չէ հալեցնել այն, Բավական կլինի մի փոքր յուղ վերցնել ձեռքի ափի մեջ` մարմնի տաքությունից յուղը կհալվի…
Դիմակ մազերի համար կոկոսի յուղով և եթերայուղով։
Գոլորշու վրա հալեցնել կոկոսի յուղը (քանակը մազերի երկարությունը կախված)
Ավելացնել 2-7 կաթիլ վարդի կամ հազրեվարդի (նպաստում է սպիտակած մազերի գույնի մգեցմանը) եթերայուղեր։ Տարածել չոր մազերի վրա և ծածկել տաք սրբիչով կամ գլխարկ կրել։
Մոտ 90րոպեից դիմակը կարելի է լվանալ սովորական ձևով։
Հասուն բանանի կեսը լավ տրորել, ավելացնել
2 գդալ կոկոսի յուղ,1գդալ թթվասեր։ Լավ խառնել ու մի փոքր տաքացնել գոլորշու վրա։ Ստացված զանգվածը տարածել մազարմատներին և մազերի ամբողջ երկայնքով։ Թողնել դիմակը 30-40րոպե և լվանալ սովորական ձևով։
30մլ յուղոտ կեֆիրի կամ մածունի վրա ավելացնել 1գդալ կոկոսի յուղ, մի փոքր տաքացնել գոլորշու վրա և լավ խառնել, ստացված զանգվածը քսել մազերին փաթաթել տաք սրբիչով, լվանալ 1ժամ հետո`սովորական ձևով։
Կոկոսի յուղը ցուցված է բոլորին` անկախ նրանից կա խնդիր մաշկի կամ մազերի հետ թե ո՛չ։
Այն պարտադիր ցուցված է հետևյալ դեպքերում.
-Թոշնած և չոր մաշկ
-Առաջին կնճիռների ի հայտ գալ
-Թոռոմող մաշկ
-Բորբոքվածություն, ուգրիներ
-Գրգռվածություն
-Ջրազրկված մաշկ
-Պիգմենտային բծեր
-Մաշկի գունատություն կամ դեղնություն
-Աչքերի տակ կապտուկների առկայություն։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն, ալերգիաների հակում, խրոնիկ խոլիցիստիտ կամ պանկրեատիտ, հազվադեպ չի թույլատրվում օգտագործել կոկոսի յուղ սննդի մեջ հղիության ժամանակ։

Պահպանել՝ Չոր և զով վայրում,  արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։

Պիտանելիության ժամկետը՝ 24 ամիս։

Տարողությունը՝  75գր

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Կոկոսի կարագ-յուղ Չռաֆինացված”

Your email address will not be published. Required fields are marked

You have to be logged in to be able to add photos to your review.

Կոկոսի կարագ-յուղ Չռաֆինացված Կոկոսի կարագ-յուղ Չռաֆինացված

3000 AMD

50 in stock

You may add any content here from XStore Control Panel->Sales booster->Request a quote->Ask a question notification

At sem a enim eu vulputate nullam convallis Iaculis vitae odio faucibus adipiscing urna.

Ask an expert