Հարց ունեք? Զանգահարեք

+374 33 811 822

No products in the cart.

Գասսուլ կավ

Բրենդ
25 մարդ հենց հիմա դիտում են այս ապրանքը

4990 AMD

Առաքումը հաշվարկվում է պատվերի գրանցման ժամանակ։

or

🔥 Գնեք ավելին խնայեք ավելին!

Buy 3 items get 5% OFF
on each product
Buy 6 items get 10% OFF
on each product
Buy 10 items get 15% OFF
on each product
Ակնկալվող առաքում2 days
SKU: 4141218300045 Բաժիններ
Pay safely with Visa Pay safely with Master Card Pay safely with PayPal Pay safely with Maestro Tooltip text
Ապահով և անվտանգ վճարումների երաշխիք

Մարոկյան Գասսուլ կավը ունի հրաշալի մաքրող հատկություն՝ կարելի է դրանով փոխարինել օճառը, շամպունը, սկրաբը, լոգանքի գելը։ Գասսուլը մեղմացնում է գրգռվածությունը, կարմրությունը։ Պայքարում է մաշկի թեփոտվածությա, վաղաժամ ծերացման, մանր կնճիռների, ցելյուլիտի դեմ։
Կավը ձգում է մաշկը, բարձրացնում է էլաստտիկությունը, խորը մաքրում և նեղացնում է ծակոտիները, հեռացնում է մահացած բջիջները, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը։ Բարելավում է արյան շրջանառությունը, հագեցնում է մաշկը բացառիկ միներալներով, որոնք առկա են միայն հրաբխային Գասսուլ կավի մեջ։ Մազերի խնամքի ժամանակ ամրացնում է մազարմատները, արագացնում է աճը, նվազեցնում կամ վերացնում է մազաթափությունը, խնամքով մաքրում է գլխամաշկն ու մազերը ավելորդ ճարպից։

* Կավը համապատասխանում է  մաշկի բոլոր տիպերին նույնիսկ՝ զգայուն, ալերիաների հակում ունեցող,  ցուցված է նաև վեգաններին։

Ցուցումներ՝ Կավային դիմակների կիրառման ժամանակ անհրաժեշտ է խուսափել մետաղական տարաներ կամ խառնիչներ օգտագործելուց։ Ցանկալի է օգտագործել փայտյա, ապակյա, կերամիկական կամ գոնե պլաստիկ տարա և գդալ։
Կավերը սովորական ջրով բացելը այդքան էլ ճիշտ չէ, քանի որ այն նախ կսկսի մաքրել ջուրը և մաշկի համար այլևս «Ուժ» չի ունենա կամ չի ազդի իր ամբողջ հնարավոր ներուժով։ Այդ պատճառով էլ ավելի ճիշտ է կավերը բացել ոչ թե սովորական ջրով այլ օրինակ՝ եռացած ջրով, թուրմով, կաթով, թթվասերով կամ առավել օգտակար կլինի օգտագործել ՀԻԴՐՈԼԱՏՆԵՐ (Եթերայուղերի թրման արդյունքում անջատված ջրային զանգված, որը իր մեջ ունի եթերայուղի գրեթե բոլոր հատկությունները, բայց ավելի մեղմ է աշխատում և մաքուր վիճակում օգտագործվում է որպես լոսյոն, տոնիկ, մաշկի թթվայնությունը՝PH-ը կարգավորող միջոց։) Հիդրոլատների տեսականին այստեղ՝ Հիդրոլատներ
Դիմակների կիրառմման ընթացքում ցանկալի է ընդունել պառկած դիրք, թուլացնել մկանները ու վայելել հանգիստը։ Անհրաժեշտ է խուսափել աչքերի և բերանի շուրջ դիմակը տարածելուց։ Կավային դիմակների պարագայում պետք է խուսափել կավի չորացումից դրա համար անհրաժեշտ է կամ լվանալ դիմակը մինչև դրա չորանալը, կամ պարզապես օգտագործել հիդրոլատները սփրեյ գլխիկով՝ ցողել մաշկը հենց կավը սկսի չորանալ։ Այդպիսով կավը ավելի երկար կաշխատի և միևնույն ժամանակ կխուսափեք ձգվածության, չորության տհաճ զգացողությունից ։ Կավային դիմակի կիրառման ռացիոնալ տևողությունը ՝ 15-20 րոպե։ Բոլոր տեսակի կավերի, սկրաբերի, դիմակների կիրառումից հետո խորհուրդ ենք տալիս օգտագործել հիդրոլատներ՝ մաշկի թթվայնությունը բալանսավորելու համար։

Հակացուցում՝ անհատական անհանդուրժողականություն։ Խորհուրդ ենք տալիս օգտագործումից առաջ փորձարկել դաստակին՝ թողնել 5 րոպե և համոզվել, որ ալերգիկ նախանշաններ առկա չեն։

Պահպանել ՝ Չոր և զով վայրում,  արևի անմիջական ճառագայթներից հեռու։ Տարան պահել լավ փակված։

Պիտանելիության ժամկետը՝ Անժամկետ, քանի որ մեր կավերը մաքուր են՝ առանց խառնուրդների և հավելումների։

Տարողությունը՝  110գրամ

Տարան՝  PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը,  նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Գասսուլ կավ”

Your email address will not be published. Required fields are marked

You have to be logged in to be able to add photos to your review.

Գասսուլ կավ Գասսուլ կավ

4990 AMD

You may add any content here from XStore Control Panel->Sales booster->Request a quote->Ask a question notification

At sem a enim eu vulputate nullam convallis Iaculis vitae odio faucibus adipiscing urna.

Ask an expert